Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին ապահովել բանակով
Եվրամիությանն անդամակցելու դեպքում Թուրքիան պատրաստ է այդ միասնական բանակին տրամադրել 60 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական հեռուստատեսությանը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության ԵՄ-ի հարցերով նախարար՝ Վոլկան Բոզկիրը:
Բոզկիրը հայտարարել է, որ ԵՄ մինչ այժմ չունի իր բանակը և այդ իսկ պատճառով իրեն ներկայացնում է, որպես փափուկ ուժ: