«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարին կրկին ձերբակալել են
Ֆրանսիացի դերասան՝ Սամի Նասերին, ով հայտնի է «Տաքսի» ֆիլմից, կրկին ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով La Dépêche du Midi-ն:
Ինչպես հայտնել է աղբյուրը՝ 53-ամյա դերասանին ձերբակալել են նախկին կնոջ հետ ունեցած վիճաբանությունից հետո:
Նշենք, որ նախորդ տարվա մարտին նրան ձերբակալել էին դանակով մի կնոջ սպառնալու համար, ով մերժել էր նրա սիրահետումները։