Երկրաշարժ` Կասպից ծովում
Կասպից ծովում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Ինչպես հայտնում են կենտրոնից` երկրաշարժը տեղի ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 04:42-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աստարայի շրջանից 13 կմ հարավ-արևելք և ընկած է 48 կմ խորության վրա: