Ադրբեջանը և Պակիստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Ադրբեջանը և Պակիստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել: Այս մասին գրում է Sia.az-ը:
Երկու երկրների միջև բանակցությունների արդյունքում բարձրագույն մակարդակով նաև ստորագրվել է կալանավորներին միմյանց արտահանձնելու վերաբերյալ համաձայնագիր և առաջիկա 3 տարում երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև համագործակցության ծրագիր:
Փաստաթուղթը հաստատվել է երկու երկրների նախագահների` Իլհամ Ալիևի և Մամնուն Հուսեյնի ստորագրությամբ, որը քառօրյա պաշտոնական այցով գտնվում է Բաքվում