Հալեպում տեղի ունեցածի պատճառով Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանի անցակետերը
Հալեպում ռազմական իրավիճակի վատթարացման պատճառով թուրքական իշխանություններն որոշել են փակել Սիրիայի հետ սահմանի անցակետերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշվում է, մարտի 9-ին փակվել է Հաթայ նահանգի անցակետը:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինյալ: Նշվում է,որ տասնյակ մարդիկ վնասվածնքեր են ստացել: