74-ամյա Ալ Պաչինոն պատրաստվում է ամուսնանալ
Հոլիվուդայն հանրահայտ դերասան Ալ Պաչինոն, ով երբեք ամուսնացած չի եղել, պատրաստվում է 74 տարեկանում առաջին անգամ ամուսնանալ: Այս մասին հայտնում է РосБалт-ը:
Փոխանցվում է, որ նա պատրաստվում է ամուսնության առաջարկ անել 35-ամյա դերասանուհի Լյուսիլ Սոլային:
Իր վերջին հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ երջանիկ այս իրադարձությունն արդեն մոտ է. «Շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա։ Ես երբեք չեմ ասում երբեք»: