Մահացել է նկարիչ Լևոն Կոջոյանը
ՀՀ նկարիչների միությունից տեղեկացնում են, որ այսօր կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը:
Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը` մարտի 12-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` ուրբաթ ժ. 12:00-14:00 ՀՀ նկարիչների միությունից:
Լևոն Կոջոյանը 1947 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, աշակերտել է Հակոբ Կոջոյանին: 1952 թվականին` Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Լևոն Կոջոյանն ստեղծագործում է հիմնականում բնանկարի և թեմատիկ պատկերի բնագավառում։ Գործերը հագեցած են կենսական մեծ լավատեսությամբ։
«Գարուն», 1958
«Արայի լեռը», 1961
«Աշտարակցի ծերունիները», 1980
«Կեսօր, խոտհունձ», 1986
«Հեծյալը», 2003
Գարնանային բնանկարների շարք`
«Ծաղկած ծիրանենին», 2000
«Փոթորկից հետո», 2001