Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը` ադրբեջանցի դիվերսանտների մասին
Լեռնային Ղարաբաղում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների ազատումը կարող էր հանդիսանալ հումանիզմի դրսևորում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին հումանիզմ դրսևորել և ազատ արձակել Ադրբեջանի քաղաքացիներին»,-հայտարարել է Սեկուտանը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիների հարցը Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացրել էր նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: