Թուրքիան արգելել է Minecraft խաղը
Թուրքիայի ընտանիք և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարությունը պահանջել է, որպեսզի երկրում արգելվի Minecraft խաղը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Փոխանցվում է, որ վերջնական որոշումը կայացվել է դատավարության ժամանակ, որը նախարարությունում պլանավորում են նախաձեռնել մոտ ժամանակահատվածում:
«Կարելի է ասել, որ խաղը երեխաներին խրախուսում է ունենալ ստեղծագործական ցանկություններ՝ կառուցել տներ և կամուրջներ: Սակայն խաղը պահանջում է, որպեսզի նրանք սպանեն թշնամի էակներին, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց կառույցները: Կարճ ասած այն հիմնված է բռնության վրա»,-հայտարարել է նախարարներից մեկը: