Էրդողանը և Ալիևը կմասնակցեն TANAP գազատարի կառուցման հիմնաքարի դրման պաշտոնական արարողությանը
Թուրքիայի հյուսիսարևելյան Կարս գավառում տեղի կունենա Միջատլանտյան գազատարի (TANAP) կառուցման հիմնաքարի դրման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է Hyurriet-ը:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեպ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը կմասնակցեն այդ արարողությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վառելանյութի և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին:
«Ընդհանուր առմամբ 200 հազար տոննա խողովակ կարտադրվի արտասահմանում, իսկ 1.1 մլն տոննան կմատակարարեն թուրք արտադրողները: Ես նրանց՝ խոշոր էներգետիկ նախագծերում մասնակցության կողմնակիցն եմ, քանի որ մենք ունենք բավականին քանակությամբ առաջնային տեխնոլոգիաներ և արտադրական հզորություններ»,-ասել է նախարարը: