Թուրքիան կիրականացնի կառավարման ձևի փոփոխություն
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կառավարման ձևը փոխելու հնարավորություն են: Այս մասին գրում է Tass-ը:
«Թուրքիան կարևոր ժամանակաշրջան է ապրում: Այն զարգանում է, և գնալով կառավարման համակարգում փոփոխություննանհրաժեշտություն է դառնում: Հին Թուրքիայի սովորույթներով մենք չենք հասնի մեր նպատակներին: Մեզ նախագահական համակարգ է պետք, և ես գտնում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունները դա անելու հնարավորություն կտան»,-իր հայտարարության մեջ ասել է Էրդողանը: