Ժաննա Ֆրիսկեն շուտով կամուսնանա
Սուրբ Ծննդյան տոներից հետո Ժաննա Ֆրիսկեն հերթական բուժզննության համար ԱՄՆ էր մեկնել: Նրա հետ մեկնել է նաև Դմիտրի Շեպելևը, ով 4 տարի աջակցում է երգչուհուն: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Այս ողջ ժամանակահատվածում զույգը կիսել է համատեղ կյանքի տխուր և ուրախ պահերը, սակայն այդպես էլ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները:
Դմիտրին մատանի է գնել և պատրաստվում է նրան ամուսնության առաջարկ անել: Ֆրիսկեի հարազատները գիտեն այս մասին, սակայն երգչուհու համար այն անակնկալ կլինի: