Էրդողանը կմեկնի Ուկրաինա
Մոտակա մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ուկրաինա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետի մամլո խոսնակ Բյուլենթ Առինչը:
«Թուրքիայի նախագահն այս մոտակա մի քանի օրը կմեկնի Ուկրաինա: Այդ կապակցությամբ մշակվել են ռուս-ուկրաինական, թուրք-ուկրաինական հարաբերությունների ասպեկտները»,-հայտարարել է Առինչը: