Թուրքիան ռուսների համար կդառնա երկրորդ տուն
Թուրքիայի իշխանությունները ուսումնասիրում են ներքին անձնագրերին անցնելու հարցը, որպեսզի ՌԴ-ի քաղաքացիները կարողանան մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով թուրքական Posta թերթին:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հանդիպում ունենալով զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Ըստ նախարարի` արդեն աշխատանքներ են տարվում, որպեսզի թույլ տրվի ՌԴ քաղաքացիներին Թուրքիայի մեկնել ներքին անձնագրով: