ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին
Այն դեպքում, եթե Իրանն իր պարտավորությունները չկատարի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ԱՄՆ-ն կդիտարկի մի շարք պատասխան քայլեր, այդ թվում նաև պատերազմի տարբերակը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Եթե մենք պարզենք, որ Իրանն ինչ-որ կերպ փորձում են խուսափել ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա նախագահը պատասխան քայլեր կձեռնարկի: Դա կարող է լինել հավելյալ պատժամիջոցներ, այդ թվում նաև պատերազմը»,-հայտարարել է Էռնեստը: