Էրդողանին վիրավորելու համար հավաքարարին հեռացրել են աշխատանքից
Թուրքիայի Չանաքքալեի շրջանում հավաքարարին աշխատանքից հեռացրել են նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին վիրավորելու համար։ Այս մասին գրում է Hyurriet-ը:
Ըստ այդմ՝ տեղի իշխանությունները ճնշում են գործադրել մասնավոր ընկերության վրա՝ հեռացնելու իրենց աշխատակցուհուն այն բանից հետո, երբ նա Facebook-ում վիրավորական գրառումներ է կատարել նշված պաշտոնյաների հասցեին։
Թուրքիայում վերջին ամիսներին տասնյակ մարդիկ են ձերբակալվել Էրդողանին ու Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով։