Իրանում կանանց թույլ կտան մարզադաշտում ֆուտբոլ դիտել
Իրանում որոշվել է, որ արտասահմանցի կանանց թույլ կտան գնալ տղամարդկանց ֆուտբոլի թիմերի հանդիպմանը և դրանք դիտել մարզադաշտերում։
Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քաֆաշյանը։
ՖԻՖԱ-ի նախագահ Բլաթերը հայտարարել էր, որ 2013-ին Իրանի նախագահին փորձել է համոզել փոխել այս դրույթը։
Իրանն այս քայլին գնացել է իր տարածքում Ասիայի Ֆուտբոլի գավաթի խաղերն ընդունելու ջանքերի ֆոնին։ Դրանք կայանալու են 2019-ին։ Այս հարցով այժմ մրցակցում են Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։