Իրանական ԶԼՄ-ները հերքել են հոգևոր առաջնորդի մահվան մասին լուրերը
Իրանական ԶԼՄ-ները հերքել են երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Համենեի մահվան մասին լուրերը: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 8-ին հոգևոր առաջնորդը կհանդիպի պաշտոնյաների խմբի հետ:
Ավելի վաղ իսրայելական և արաբական պարբերականները հայտնել էին, որ Համենեին հոսպիտալացրել են, բժիշկները նրա մոտ հաստատել են քաղցկեղի 4-րդ փուլի առաջացումը: Նաև տեղեկություններ էին հաղորդվել, որ հոգևոր առաջնորդը կոմայի մեջ է:
Իսրայելական փորձագետները կարծիք էին հայտնել, որ իշխանությունները թաքցնում են հոգևոր առաջնորդի մահը, որպեսզի չխոչընդոտեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: