Խորհուրդներ` դիետոլոգից
«Երջանկության բանաձևն այն է, որ կինը պետք է հիշի, որ եթե ուզում է երկար ծառայի իր ընտանիքին, ապա առաջին հերթին պետք է ինքն իրեն հետաքրքիր լինի: Դա չպետք է միայն բառեր լինի, այլ պետք է նրանց հասկացնել, որ պետք է իրենք իրենց սիրեն»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
Հասմիկ Աբովյանն անդրադառնալով գեղեցկությանը, նշում է, որ կանայք շատ ժամանակ մեծ գումարներ են ծախսում, աստղաբաշխական գներով կոսմետիկա են օգտագործում, սակայն, պետք է օգտվել շատ քիչ կոսմետիկայից, քանի որ այդ թանկարժեք կրեմները ոչ մի արժեք չունեն: «Ամենակարևորն այն է, որ կնոջ գեղեցկությունը պետք է ներսից լինի: Եթե կինը առողջ չէ, նորմալ չի սնվում, նա երբեք չի կարող լինել երիտասարդ և գեղեցիկ: Մարդն այն է ինչ նա ուտում է: Դեռ Հիպոկրատն ասել է, որ ուտելիքը պետք է լինի դեղորայք, իսկ դեղորայքը ՝ ուտելիք»,- նշեց Հասմիկ Աբովյանը:
«Անդրադառնալով ամենատարածված սխալներից, դիետոլոգը նշեց, որ մարդիկ չեն ուզում լուրջ վերաբերվել իրենց սննդակարգին:
«Մեր մոտ յուրաքանչյուր օր պետք է լինի միրգ, բանջարեղեն ընդեղեն, ձկնեղեն և ծովամթերք, ճիշտ պատրաստված ձևով մսամթերք: Դրսի Ֆասթ ֆուդը չի մտնում առողջ սննդի մեջ: Կարևոր չէ թե ինչ մթերք ես օգտագործում, այլ կարևոր է ,թե ինչպես է այն պատրաստված»,-եզրափակեց Հասմիկ Աբովյանը: