Ալեգրովայի ներկայացուցիչը հերքել է, որ երգչուհին հոսպիտալացվել է Երևանում
Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի ներկայացուցիչը հերքել է, որ Ալեգրովան հոսպիտալացվել է Երևանում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Իրինա Ալեգրովան բարձր ջերմություն ունի, նրա մոտ վիրուսային ինֆեկցիա է: Նա հիվանդանոցում չէ, համերգը չեղյալ չի հայտարարվել, պարզապես հետաձգվել է: Համերգը կկայանա ապրիլի 6-ին»,-ասել է Բայտազիևը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ Ալեգրովան Երևանում կայանալիք համերգից առաջ հոսպիտալացվել էր: