Թուրքիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ նշվում է, որ պետք է հրաժարական ներկայացնի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ՆԳ նախարար Աֆղան Ալին և տրանսպորտի, բեռնափոխադրումների և կապի նախարար Լյութֆի Էլվանը:
Փոխանցվում է, որ նրանց հրաժարականները կապված է խորհրդարանական ընտրությունների հետ: