Ստամբուլում 5 հազար դեղատուն այլևս անվճար դեղորայք չի հատկացնի սիրիացի փախստականներին
Ստամբուլում մոտ 5 հազար դեղատուն միահամուռ կերպով որոշել է անվճար դեղորայք չհատկացնել սիրիացի փախստականներին` պնդելով, որ պետությունը չի փոխհատուցում այդ դեղորայքը գնելու ծախսերը: Այս մասին գրում է Hurriyet լրատվական գործակալությունը:
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի դեղագործների ֆեդերացիայի նախագահ Նուրթեն Սայդանը:
«Ստամբուլցի դեղագործները մոտ 11 ամիս չեն վճարվել սիրիացի փախստականներին հատկացված դեղորայքի դիմաց: Դեղատները որոշել են դադարեցնել սիրիացիներին անվճար դեղորայք հատկացնել: Վերջիններս պետությունից պահանջում են իրենց ծախսերի փոխհատուցում»,- ասել է Սայդանը: