Ադրբեջանում ձերբակալվել է «Ասիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը
Ադրբեջանում ձերբակալվել է «Ասիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ջաֆար Ջաֆարովը:
Աjս մասին համատեղ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը:
Ըստ նրանց՝ խմբագիրը ձերբակալվել է շանտաժի և շորթման մեղադրանքով: Նա նաև հանցակիցներ է ունեցել:
Ջաֆարովը ձերբակալվել է հանցանքի վայրում, երբ 5 հազար մանաթ գումար է վերցրել Ադրբեջանի բնակիչ Սակիթ Մեջիդովից: