Ստամբուլում գնդակահարել են տաջիկների ընդդիմադիր առաջնորդին (տեսանյութ)
ԹուրքիաՏաջիկների ընդդիմադիր , «Группа-24» ասոցիացիայի առաջնորդ Ումարալի Քուվաթովին սպանել են Ստամբուլի եվրոպական մասում: Այս մասին հայտնում է Haberler.com-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ Քուվաթովին դուրս էր եկել իր ընկերոջ տնից:
«Հանցագործը գնդակահարել է Ումարալի Քուվաթովին, երբ նա դուրս էր եկել իր ընկերոջ տնից: Քաղաքական գործիչը տեղում մահացել է՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքից: Կնոջը և երեխաներին շոկային վիճակով տեղափոխել են հիվանդանոց»,-հայտնել են ոստիկանությունից: