Դավութօղլուն ԱՄՆ-ում բնակվող թուրքերին համախմբան կոչ է արել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է թուրք-ամերիկյան ասոցիացիաների ղեկավարների հետ:
Ինչպես հայտնում է թուրքական Haberler.com կայքը՝ Դավութօղլուն անդրադարձել է նաև Հայկական խնդրին:
Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ «ազգային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները»: Նա նաև հայտարարել է, որ տվյալ ենթատեքստում կարևոր է նաև «1915 թ.-ի իրադարձությունների» (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության)100-րդ տարելիցի հանդեպ վերաբերմունքը:
Դավութօղլուի խոսքով՝ «թուրք ժողովրդին վիրավորելու» դեպքում երկրի բոլոր ներկայացուցիչները պետք է «սատար կանգնեն» ներկայացվող մեղադրանքների դեմ անհրաժեշտ գործունեության համար: