Էրդողանը վախենում է, որ իրեն կթունավորեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սնունդ չի ընդունում, մինչև այն չեն ստուգում հատուկ լաբորատորիայում, քանի որ հնարավոր է, որ թույն հայտնաբերվի: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ինչպես հայտնել է Էրդողանի անձնական բժիշկը` նախագահական պալատի հազարավոր սենյակներից մեկում տեղակայվելու է հատուկ լաբորատորիա, որը ստուգելու է սնունդը:
«Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում մարդկանց չեն սպանում ուղղակիորեն, այլ թաքուն թունավոր նյութերով աղտոտում են ուտելիքը»,-հայտարարել է Էրդողանի բժիշկը: