Ադրբեջանի ԱԳՆ Կասպից ծովի կարգավիճակի մասին
Ադրբեջանը պարտավորված է լուծել Կասպից ծովի կարգավիճակի հարցն ինքնիշխանության շրջանակներում և փոխշահավետ գործընեկրությամբ Կասպից ծովի բոլոր ափամերձ պետությունների հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակը որոշելու 39-րդ նիստի ժամանակ:
Նշվում է, որ նիստին մասնակցել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռախիմպուրը և Ղազախստանի դեսպան Զուլֆիա Ամանժոլովան: