Թուրքիան կունենա իր սեփական տիեզերակայանը
Թուրքիայի տարածքում կառուցվելու է առաջին տիեզերակայանը և Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը ("Uzay Ajansı"): Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական "Sabah" թերթին:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, բեռնափոխադրումներ և կապի նախարար՝ Լյութֆի Էլվանը:
«Առաջին տիեզերակայանը և Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը կառուցվելու է Թուրքիայի կենտրոնական նահանգներից մեկում»,-հայտարարել է Լյութֆի Էլվանը