Էրդողանը վախեցած է. վերջինիս ուտելիքները նախապես ստուգվում են
Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուտելիքները նախապես ստուգվում են՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Այս մասին «խոստովանությամբ» հանդես է եկել Էրդողանի անձնական բժիշկը: Ըստ Էրդողանի պահանջի՝ այդ արարողակարգը պետք է իրականացվի թե' արտասահմանում Էրդողանի համար պատրաստվող սննդի, թե' անգամ տանը պատրաստվող ուտեստների դեպքում:
Էրդողանի սննդի նմուշները փորձաքննություն են անցնում Անկարայի ու Ստամբուլի լաբորատորիաներում: Մինչ այդ նույն պալատում օրը 24 ժամ Էրդողանի սնունդը փորձաքննության ենթարկող հինգ հոգանոց թիմ է աշխատում: Եվ առայժմ որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը ծրագրում է սննդի ստուգման լաբորատորիա կառուցել նաև իր հսկայական պալատում: