ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական դիտարկումը կանցկացնի
ԵԱՀԿ-ը շփման գծում հերթական դիտարկումը կանցկացնի: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղի մոտակայքում ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկումը կանցկացվի մարտի 4-ին:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Թունջայ Սևիմը (Թուրքիա):
Մեր կողմից (Հայաստան) դիտարկումը կիրականացնի՝ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը և ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Մարկուս Ուիդմերը (Շվեյցարիա):