Թուրքիայի նախագահը մեղադրել է երկրի ԿԲ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին երկրի կենտրոնական բանկին մեղադրել է պետության շահերին վնաս հասցնելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը դարձյալ քննադատել էր Կենտրոնական բանկին, մասնավորապես` ղեկավար Էրդեմ Բաշչըին` պնդելով, որ վերջինս ճնշման է ենթարկվում:
Սակայն նա չի հստակեցրել, թե որտեղից կարող է գալ այդ ազդեցությունը, սակայն հավանաբար նա ակնարկել է ԱՄՆ-ին կամ ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին:
Այս անգամ ԿԲ-ի ղեկավարներին մեղադրել է ժողովրդին վերևից նայելու, նրանց պահանջները չլսելու, խնդիրները չհասկանալու համար:
Թուրքական լրատվամիջոցները շրջանառում են ԿԲ նախագահի հնարավոր հրաժարականի վերաբերյալ տեղեկությունը: