Կրակել են Անաստասիա Վոլոչկովայի մեքենայի ուղղությամբ
Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «Лексус» մեքենան վնասված են գտել Մոսկվայում: Ենթադրվում է, որ կրակել են մեքենայի վրա: Դեպքը տեղի է ունեցել 5 օր առաջ, սակայն պարուհին ոստիկանության խնդրանքով ուշադրություն չի սևեռել այդ փաստի վրա: Այս մասին գրում է Super.ru-ն:
Միջադեպի նախօրեին Վոլոչկովան ուշ գիշերով տուն է վերադարձել, և սովորականի նման, մեքենան կանգնեցրել տան մոտակայքում: Մեքենայի վրա կրակոցների մասին 39-ամյա արտիստուհուն հայտնել են հարևանները:
Պարուհին արագ կարգի է բերել մեքենան և ոստիկանւթյուն զանգահարել: