Իրանի և «Վեցնյակ»-ի հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին
Քաղաքական տնօրենների մակարդակում «Վեցնյակը» Իրանի հետ կհանդիպի մարտի 5-ին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Այս մասսին հայտարարել է Քեթրին Ռեյը, ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղարը:
Ինչպես նշվում է, հանդիպումը տեղի կունենա Շվեցարիայի Մոնտրյո քաղաքում:
«ԵՄ-ն աջակցում է բանակցությունները, որոնք տեղի է ունենում Իրանի միջուկային ծրագրի համաձայնության շրջանակներում: Բանակցությունները դիվանագիտական մակարդակով տեղի են ունեցել անցյալ շաբաթ և կշարունակվի նաև հաջորդ շաբաթ»,- ասել է Ռեյը:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ ԱՄՆ գլխավոր պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 3-ին կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ՝ Շվեցարիայի Մոնտրյո քաղաքում: