Երկրաշարժ՝ Կասպից ծովում
Կասպից ծովում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:24-ին:
Ստորգետնյա ցնցումները եղել են 3.8 մագնիտուդ ուժգնությմաբ և գտնվել 56 կմ խորության վրա: