Ադրբեջանը ներկայացրել է իր «սև ցուցակ»-ը
Ադրբեջանի ՆԳՆ-ն հրապարակել է անցանկալի անձանց իրենց ցուցակը, որի մեջ մտնում է 435 մարդ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ՝ Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևը նշել է, որ հայերն իբրև թե խարդախությամբ օտարերկրացիներին ուղարկում են Ղարաբաղ:
Բացի այդ, նա հայտարարել է, որ 2013 թվականին այդ սև ցուցակից հանվել են տասնյակ անուններ, քանի որ այդ մարդիկ հայտնել էին, որ տեղյակ չէին եղել, որ Ղարաբաղը հանդիսաում է Ադրբեջանի «օկուպացված» տարածքը: