«Նոր ալիք»-ն այս տարի տեղի կունենա Սոչիում
«Նոր ալիք» միջազգային մրցույթը այս տարի ոչ թե Լատվիայի առողջարանային Յուրմալա քաղաքում տեղի կունենա, այլ Սոչիում:
Այս մասին Լատվիայի հեռուստատեսությանն ասել է մրցույթ- փառատոնի հիմնադիրներից մեկը՝ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
«Իմ կարծիքով, ամեն ինչ պարզ է: «Նոր ալիք»- ը պետք տեղի ունենա Սոչիում: Եթե ձեր նախարարն արգելում է ռուս արտիստների մուտքը, ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել», - ասել է նա:
Նրա խոսքով Լատվիայի և Ռուսաստանի ամենածանր ժամանակներում անգամ «Նոր ալիք»-ը եղել է, և երբեմն էլ միակ կամուրջ է հանդիսացել արդ երկու երկրների համար:
«Այս հակամարտությունում, կամուրջը չդիմակայեց»,-ասել է Կրուտոյը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: