Նաոմի Քեմբլը հարվածել է ամերիկացի օպերատորին
Բրիտանացի մոդել Նաոմի Քեմբլը Հավանայում հարձակվել է ամերիկացի օպերատորի վրա: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ «Հավանա» հյուրանոցում: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
Նաոմին դուրս գալով հյուրանոցից՝ հարվածել է տեսախցիկի ոսպնյակին: Նա գլուխը ծածկել է գլխարկով, և խնդրել լրագրողներին, որպեսզի չնկարեն, սակայն լրագրողները շարունակել են նկարահանումները, որից հետո մոդելը հարվածել է տեսախցիկին:
Նաոմին կատարվածի համար ներողություն է խնդրել հեռուստաալիքից:
«Ես ցավում եմ, տեղի ունեցածի համար: Դա մի մեծ սխալմունք է եղել», - ասել է մոդելը: