Հանրապետականների միմյանց սատարումը ուղղակի ծիծաղ է առաջացնում
Operativ.am-ի թղթակիցը ԱԺ-ից տեղեկացնում է, որ ԱԺ-ում շարունակվում է նիստը:
Քիչ առաջ, որպես հիմնական զեկուցող, հանդես եկավ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ով խոսեց ապահովագրական ընկերություններում կատարվող օրենքի փոփոխության մասին: Նախագծի քննարկումը շատ ակտիվ անցավ. հարցեր ուղղեցին թե՛ ՀՀԿ-ից, թե՛ ընդդիմությունից: Եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը բացասական գնահատեցին ապահովագրական ընկերությունների աշխատանքը և իրենց դժգոհությունն արտահայտեցին տուգանքների բարձր գների վերաբերյալ, ապա ՀՀԿ-ականները նշեցին միայն, թե ինչքան մեծ բարեփոխումներ եղավ ապպաների ներդրման հետ, թե ինչքան լավ է աշխատում ՃՈ-ը:
Սակայն ՀՀԿ-ին իր ծառայությունը մատուցելու ցանկությունն ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով ելույթ ունեցավ և նշեց, որ ապահովագրական ընկերությունների ներմուծումը պարզապես նպաստավոր բարեփոխում է, քանի որ եթե նախկինում սոցիալապես անապահով մարդիկ չէին կարողանում վճարել վթարների հետ կապված հարցերը, ապա այժմ այդ ֆունկցիան իրականացնում է ԱՊՊԱ-ն: