ԵՄ-ն ակտիվ չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը. Ադրբեջանի փոխարտգործնախարար
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը հայտարարել է, որ ԵՄ-ն ակտիվ չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
«ԵՄ-ն պետք է նույն մոտեցումը ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի դեպքում»,-հայտարարել է Մամեդկուլիևը:
Բացի այդ նա նշել է, որ ԵՄ-ն պետք է հարգի Ադրբեջանի տարածքային «ամբողջականությունը»: