«Միսս Թուրքիա»-ին բանտ է սպառնում Էրդողանին վիրավորելու համար
«Միսս Թուրքիա 2006» կոչմանն արժանացած Մերվե Բյուկսարաչիին սպառնում է երկու տարվա ազատազրկում՝ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
26-ամյա աղջկա փաստաբանի խոսքով՝ Ստամբուլի դատախազությունը ցանկանում էր նրան քրեական պատասխանատվության ենթարկել Instagram-ում կատարած իր գրառման համար:
Աղջիկը հայտնել է, որ մտադրություն չի ունեցել վիրավորել Էրդողանին: