Մադոննան ելույթի ժամանակ ընկել է աստիճաններից (տեսանյութ)
LifeStyle20 տարվա գործունեության ընթացքում «Brit Awards»-ում առաջին անգամ ելույթ ունենալու ժամանակ Մադոննան ընկել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Living For Love» երգի ժամանակ պարողներից մեկը պետք է քաշեր երգչուհու երկար վերարկուն, սակայն այդ պահին Մադոննան չի կարող պահել իր հավասարակշռությունը և ընկել է աստիճաններից:
Չնայած այդ միջադեպին, Մադոննան մինչև վերջ շարունակել է իր ելույթը:
Երգչուհին Twitter-ի իր էջում գրել է, որ իրեն լավ է զգում: