Այսօր ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է
Վիկտոր Հյուգո (ֆր.՝ Victor Marie Hugo [viktɔʁ maʁi yˈɡo], փետրվարի 26, 1802, Բեզանսոն - մայիսի 22, 1885, Փարիզ), ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի առաջնորդն ու տեսաբանը։
Հյուգոյի առաջին ստեղծագործությունները իրեն հաջողություն և հայտնություն բերեցին իր կյանքի առաջին տարիներին։ Իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Գովքեր և զանազան բանաստեղծություններ» (Odes et poésies diverses), տպագրվել է 1822 թ.-ին, երբ Հյուգոն 20 տարեկան էր։ Լյուդովիկոս XVIII թագավորը գրողին տարեկան գումար էր տրամադրում։ 1826 թ.-ին լույս տեսավ «Գովքեր և բալլադներ» ժողովածուն։
Վիկտոր Հյուգոյի առաջին հասուն ստեղծագործությունը «Մահապատժի դատապարտվածի վերջին օրը» ( Le Dernier Jour d'un condamné) երկն է, որը գրվել է 1829 թ.։ Այս ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել Չարլզ Դիքենսի և Դոստոևսկու վրա։ «Կլոդ Գյո» (Claude Gueux)-ն կարճ, իրական հենք ունեցող վավերագրական պատմություն է մարդասպանի մասին, ով Ֆրանսիայում մահապատժի է ենթարկվել։ Այն լույս է տեսել 1834 թ.։ Սակայն Հյուգոյի առաջին լիարժեք վեպը համարվում է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris), որը տպագրվել է 1831 թ. և միանգամից թարգամանվել է մի շարք լեզուներով։
Հյուգոն մահացել է թոքերի բորբոքումից 1885 թ. մայիսի 22-ին 83 տարեկանում։ Թաղման արարողությունը տևել է 10 օր։ Մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։ Թաղված է Պանթեոնում։