Թուրքիայում 54 ոստիկան է ձերբակալվել ղեկավարության հեռախոսների գաղտնալսման համար
Թուրքիայի իշխանություններն ոստիկանության տասնյակ աշխատակիցների են ձերբակալել ղեկավարության հեռախոսների գաղտնալսման համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվել է 54 ոստիկան: Բացի այդ, նշվում է, որ գաղտնալսման համար ոստիկանները հանցավոր խմբավորում են կազմակերպել, որի անդամները գտնվել են երկրի 20 շրջաններում:
Գաղտնալսման մեջ մեղադրում են իսլամիստ հոգևորական Ֆեթուլլա Գյուլենին: