Մենք ցանկացած ճանապարհով կվերադարձնենք «մեր օկուպացված տարածքները». Միլլի Մեջլիսի խոսնակ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ՝ Օգտայ Ասադովը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել է, որ ամեն գնով կվերադրձնեն «օկուպացված իրենց տարածքները»: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Բացի այդ նա անդրադարձել է այդպես կոչված Խոջալուի ջարդերին:
Մասնավորապես նա հայտարարել է. «Խոջալուի ցեղասպանությունը մարդկության պատմության «ամենաարյունոտ էջերից է»: Մի շարք երկրների խորհրդարաններ, ինչպես նաև ԱՄՆ-ի 15 նահանգների օրենսդիր մարմիններ ճանաչել և դատապարտել են Խոջալուի ցեղասպանությունը»: