Անկարայում ձերբակալել են 45 մարդու
Անկարայում ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման 45 կողմնակից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ ոստիկանությունը հատուկ գործողությունը սկսել է փետրվարի 25-ին՝ Թուրքիայի մայրաքաղաքի 20 թաղամասերում:
Սպասվում է, որ նուրսիստների դեմ պայքարի շրջանակներում փոխվելու են Թուրքիայի պետական գերատեսչությունների գրեթե բոլոր աշխատողները: