Թուրք ծայրահեղականները խոստովանել են, որ 100 տարի առաջ ոչնչացրել են հայերին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայում իրենց ցեղասպան էությունն են դրսևորել ռադիկալ ազգայնամոլ խմբավորման ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:
Նման խմբավորումներից մեկը, որն իրեն անվանում է «Երիտասարդ անձիավորներ», Մուգլա, Մանիսա և Օրդու քաղաքներում հայերին ուղղված վիրավորական և սադրիչ պաստառներ է փակցրել:
Պաստառներին հետևյալ խոսքերն են. «Շնորհավորում ենք մեր հայրենիքին հայերից մաքրվելու 100-ամյակի կապակցությամբ: Հպարտանում ենք մեր նախնիներով»: