Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը մեկնելու է Ադրբեջան
Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը և ԵԱՀԿ սահմանների հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգնասիո Սանչեսը ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի այցը կկայանա մարտի 15-16-ին:
Նշվում է, որ Ադրբեջան կատարած այցից հետո Սուրաեսն ու Սանչեսը կմեկնեն Վրաստան և Հայաստան: