Քիմ Քարդաշյանը դստեր և քույրերի հետ վթարի է ենթարկվել
Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի և քույրերի՝ Քլոեի և Քայլիի հետ Մոնտանայից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Քիմի սև Yukon GMC մեքենան դուրս է եկել հանդիպակաց կողմ և հայտնվել ճամփեզրի փոքրիկ առվակի մեջ:
Մեքենան վարել է Քլոեն: Հանդիպակաց կողմից երթևեկող բեռնատարը ձնակույտը լցրել է Քիմի մեքենայի դիմապակու վրա, և Քլոեն վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել հադիպակաց կողմ: Տուժածներ չկան: