Հայ երաժշտի ստեղծագործությունը թուրք երգչուհուն եւ հանդիսատեսին ստիպել է արտասվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄշակույթԹուրքիայի մայրաքաղաքում Avea երաժշտական համերգաշարի շրջանակում մարտի 17-ի երեկոյան բեմ են բարձրացրել թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն, ուդ նվագող եւ հայտնի կոմպոզիտոր Արա Դինքջյանը եւ դաշնակահար Ֆահիր Աթաքօղլուն։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Արա Դինքջյանի հետ առաջին անգամ բեմ բարձրացած Սեզեն Աքսուն կատարել է Ահմեդ Քայայի «Արտասվելով» կատարումը, որի երաժշտությունը գրել է Արա Դինքջյանը։
Հայ երաժշտի ստեղծած երաժշտության ներքո երգող Սեզեն Աքսուն սկսել է արտասվել էլ։ Կատարման ավարտին Սեզեն Աքսուն հայտնել է, թե երբեք բեմի վրա իրեն այդքան չի կորցրել։ «Արտասվում եմ, քանի որ մարդուն մարդուց այսքան տարբերակում ենք, արյունն ավելի բարձր գերադասում։ Դու ուզես, թե չուզես, բոլորը կան եւ պետք է լինեն։ Արտասվում եմ մեր մեղքերի համար։ Թող Աստված ների մեզ բոլորիս»,-ասել է Սեզեն Աքսուն, որից հետո հանդիսատեսների մի մասը եւս արտասվել է։
Համերգի վերջում Սեզեն Աքսուն հայերենով կատարել է «Սարի աղջիկ» (Սարի հարս, Շեկ հարս) ստեղծագործությունը։ Այս կատարման մեջ Սեզեն Աքսուին ձայնակցել է Արա Դինքջյանը։
Ներկայացնում ենք Սեզեն Աքսուի «Սարի աղջիկ» հայերեն կատարումները։