Բժիշկները փորձում են Հյուսթոնի դստերը դուրս բերել կոմայից
Բժիշկները փորձում են Հյուսթոնի դստերը դուրս բերել կոմայից: Նրանք սկսել են նվազեցնել դեղորայքի չափաբաժինը, որը Բոբբիին կոմայի մեջ է պահում: Դրանով բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում նրա ուղեղը և ինչպես է արձագանքում արտաքին ազդակներին:
Փետրվարի 18-ին բժիշկները Բոբբի Բրաունի հարազատների թույլտվությամբ փոխել են արհեստական շնչառության ապարատը, ինչը նշանակում է, որ աղջիկը դեռ մի քանի օր կամ մի քանի շաբաթ կոմայի մեջ կմնա:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: